Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հայաստանի աշխարհաքաղաքական բովանդակությունը Սյունիքն է

Հայաստանի աշխարհաքաղաքական բովանդակությունը Սյունիքն է
19.10.2024 | 08:47

Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, ամենայն հավանականությամբ, կփորձեն բացել. ՀՀ-ն դեմ չի լինելու, հիմնավորելով, թե դիմադրության ռեսուրս չունի. վերջին թեզի հասցեատերը լինելու է Իրանը:

Ու թող որ ես սխալվեմ:

Հիշեցնեմ՝ ՀՀ-ի գեոպոլիտիկ բովանդակությունը Սյունիքն է, որը, եթե կտրվեց մնացյալ հատվածից, ապա ՀՀ-ն դառնում է տարածք, ոչ ավելին:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 7505

Մեկնաբանություններ